3935 դիտում
16:56 28-04-2017
ՀՀ վարչապետը և լիբանանյան պատվիրակությունը քննարկել են հայ-լիբանանյան տնտեսական կապերի զարգացմանն ուղղված մի շարք հարցեր
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Լիբանանի բիզնեսի պլանավորման հարցերով պետական նախարար Մայքլ Ֆարաոնի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը հույս է հայտնել, որ պարոն Ֆարաոնի այցը Հայաստան նոր թափ կհաղորդի հայ-լիբանանյան խորը արմատներ ունեցող հարաբերություններին, բիզնես կապերի զարգացմանը, առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը: Նշելով, որ ներկայում ՀՀ-ում գործում է լիբանանյան կապիտալով 211 ընկերություն՝ Կարեն Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ առկա է տնտեսական փոխգործակցության զարգացման մեծ ներուժ, Հայաստանը կարող է հետաքրքիր լինել լիբանանյան բիզնեսին ոչ միյան իր, այլ նաև Եվրասիական տնտեսական միության ու իրանական շուկա մուտք գործելու տեսանկյունից: Այդ առումով, վարչապետն անդրադարձել է ԵԱՏՄ շուկայի առավելություններին, Իրանի հետ սահմանին Ազատ տնտեսական գոտու հնարավորություններին: Կարեն Կարապետյանի խոսքով, Հայաստանի ու Լիբանանի համագործակցության ոլորտները կարող են լինել բազմաթիվ՝ առողջապահություն, դեղագործություն, հանքարդյունաբերություն, վերականգնվող էներգետիկա, ենթակառուցվածքներ և այլն: Գործադիրի ղեկավարը կարևորել է հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը՝ երկկողմ համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու և դիվերսիֆիկացնելու համատեքստում: Կարեն Կարապետյանը խնդրել է նաև իր ջերմ ողջույնները փոխանցել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին:
Լիբանանի բիզնեսի պլանավորման հարցերով պետական նախարարը ևս կարևորել է երկու երկրների միջև տնտեսական կապերի խթանումը և հավելել, որ տպավորված է Հայաստանում գործարար միջավայրի բարելավման ու արտաքին ներդրողների համար բարենպաստ պայմանների տրամադրման ուղղությամբ ՀՀ կառավարության կատարած քայլերից: Մայքլ Ֆարաոնն ընդգծել է, որ այդ ամենը ներկայացվելու է լիբանանյան գործարար հատվածին, որը շահագրգռված է Հայաստանի միջոցով ԵԱՏՄ և Իրանի շուկա մուտք գործելու հարցում: Նա տեղեկացրել է, որ հայաստանյան գործընկերների հետ արդեն իսկ քննարկվում է լիբանանյան կապիտալով Հայաստանում երկու ներդրումային ծրագրի իրականացման հարցը, որոնք ուղղված են առողջապահության ոլորտին և կենցաղային իրերի արտադրության գործարանի հիմնմանը:
Վարչապետ Կարապետյանը ողջունել է ներդրումային ծրագրերի իրականացումը, նշել, որ առողջապահության ոլորտում կառավարությունը իրականացնում է համարձակ ու տրամաբանական բարեփոխումներ: Վարչապետի խոսքով, կառավարությունը շահագրգռված է ոչ միայն լիբանանյան կապիտալի, այլ նաև բիզնես մշակույթի մուտքով Հայաստան:
Նմանատիպ նյութեր
1928 դիտում
21:11 27-06-2018
Վարչապետը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է հայ-շվեդական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցեր
2054 դիտում
15:02 21-04-2017
ՀՀ վարչապետը և ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը քննարկել են հայ-լեհական տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր
2302 դիտում
21:32 13-02-2018
Վարչապետն Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ տնտեսական կապերի զարգացմանն ուղղված հարցեր
Այս բաժնից
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
748 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից