1928 դիտում
21:11 27-06-2018
Վարչապետը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է հայ-շվեդական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Քուիկին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է տարբեր ոլորտներում հայ-շվեդական հարաբերությունների զարգացմամբ և այդ առումով կարևորել դեսպանի ակտիվ գործունեությունը կոնկրետ արդյունքներ արձանագրելու տեսակետից: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է առևտրաշրջանառության ծավալների ավելացման անհրաժեշտությունը և ավելացրել, որ գործադիրն էապես կարևորում է արտաքին ներդրումների ներգրավումը, բիզնես կապերի ընդլայնումը: Վարչապետը շեշտել է, որ ՀՀ նոր իշխանություններն իրենց առջև դրել են հավակնոտ ծրագրեր և հավելել, որ դրանց իրականացումը համարում է հաճելի պարտավորություն:
Դեսպանը վստահեցրել է, որ կգործադրի բոլոր ջանքերը երկկողմ համագործակցությանը նոր թափ հաղորդելու նպատակով: Մարտինա Քուիկը նշել է, որ Շվեդիան պատրաստ է սերտ փոխգործակցության ՀՀ կառավարության հետ՝ ժողովրդավարության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, տնտեսության զարգացման և այլ ուղղություններով:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Արևելյան գործընկերության ծրագիրը և ՀՀ-ԵՄ Համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում նախատեսվող ծրագրերի իրականացումը:
Նմանատիպ նյութեր
3194 դիտում
14:59 25-11-2016
Վարչապետը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր
1553 դիտում
23:44 04-02-2021
Վարչապետը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է հայ-շվեդական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր
2302 դիտում
21:32 13-02-2018
Վարչապետն Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ տնտեսական կապերի զարգացմանն ուղղված հարցեր
Այս բաժնից
709 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
583 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
538 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին