12498 դիտում
21:23 28-04-2017
Ժոզե Մոուրինյո. Ես այժմ մարզվում եմ, միգուցե խաղամ «ՄՅՈւ»-ի կազմում
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն` «Սուոնսիի» հետ կայանալիք խաղից առաջ անդրադարձել է թիմի կադրային խնդիրներին:
«Պոգբան կվերադառնա «Սելտայի» հետ խաղին: Կարող եմ ասել, որ մեր բախտը ահավոր չի բերում:
Պաշտպանության կենտրոնում այժմ մեր մոտ մնացել են միայն Տուանզեբեն, Բային ու Բլինդը: Իմ կարծիքով, Բային ու Դեյլին պարզապես գերազանց խաղացին «Մանչեսթեր Սիթիի» դեմ: Պետք է խոսեմ նրանց հետ, տեսնեմ, թե ինչպես են իրենց զգում:
Ես հիմա ինքս եմ մարզադահլիճում մարզվում, քանի որ մի տարբերակ էլ եմ դիտարկում. Մոուրինյո-Տուանզեբե պաշտպանական զույգը:
Մենք ծայրահեղ բարդ վիճակում ենք: Մի խաղում ծնկի խաչաձև կապանների վնասվածքներ ստացան Ռոխոն ու Իբրահիմովիչը: Դա, թերևս եզակի դեպք է ֆուտբոլի պատմության մեջ: Մինչ այդ նման բան իմ 17 տարվա կարիերայի ընթացքում միայն մեկ անգամ եմ տեսել. երբ Անգլիայի հավաքականի կազմում մարզվելիս շարքից դուրս եկան Սմոլինգն ու Ջոնսը:
Տեսնենք, թե երբ վնասվածք ստացածները կվերադառնան: Առաջինը պետք է վերադառնա Մատան: Բայց ամենակարևորը երկու կենտրոնական պաշտպաններից մեկի վերադարձն է», ասել է Մոուրինյոն:
Նմանատիպ նյութեր
3489 դիտում
14:09 13-09-2016
Ժոզե Մոուրինյո. Շատ դժվար էր Պոգբային համոզել վերադառնալ «ՄՅՈւ»
6563 դիտում
16:05 23-10-2016
Ժոզե Մոուրինյո. Եթե ՄՅՈւ-ն «Չելսիին» գոլ խփի, գժի պես չեմ ուրախանա
8303 դիտում
17:04 26-04-2017
Ժոզե Մոուրինյո. «Այս մրցաշրջանում «ՄՅՈւ»-ն նման է «Ռեալում» իմ առաջին տարվանը
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2902 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում