211652_close_icon
views-count5223 դիտում article-date 13:29 29-04-2017

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Պարի միջազգային օրվա առթիվ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա առթիվ։ Ուղերձում ասված է. «Պարարվեստի հարգելի գործիչներ, տասնամյակներ շարունակ աշխարհի բազմաթիվ երկրներում ապրիլի 29-ին նշվում է Պարի միջազգային օրը` պարարվեստի գործիչների մասնագիտական տոնը: Եվ ինչպես ցանկացած տոն, Պարի միջազգային օրն էլ արվեստասեր հասարակության համար ևս մեկ առիթ է ամփոփելու ոլորտում կատարված աշխատանքը, հիշելու երախտավորներին, անդրադառնալու նրանց թողած անգնահատելի ժառանգությանն ու արժևորելու հազարամյակների պատմություն ունեցող մշակույթի այս ճյուղի մեր ձեռքբերումները՝ հայացքն ուղղելու նոր եկող սերնդին: Ձեր ավանդն ու նվիրումն իրապես արժանի են բարձր գնահատանքի: Իմ խորին երախտագիտություն եմ հայտնում ձեզ՝ մաղթելով քաջառողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ: Վստա՛հ եմ, որ ձեր արվեստով շարունակելու եք բարձր պահել մեր երկրի ու մայրաքաղաքի պատիվը, նաև ձեր շնորհիվ Հայաստան անունը ավելի ու ավելի հաճախ է հնչելու աշխարհի ամենատարբեր բեմահարթակներից՝ ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից ու հատկապես ազգային պարի նմուշներով»։

Նմանատիպ նյութեր