211652_close_icon
views-count3370 դիտում article-date 15:32 29-04-2017

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը հանդիպել է Ներկայացուցիչների պալատի Հանրապետական մեծամասնության ղեկավարին

Ապրիլի 27-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հանրապետական մեծամասնության ղեկավար Քեվին Մըքքարթիի (Kevin McCarthy) հետ: Դեսպան Հովհաննիսյանը երախտագիտություն հայտնեց Քեվին Մըքքարթիին Կոնգրեսում Հայաստանին վերաբերող հարցերը ուշադրության կենտրոնում պահելու համար: Դեսպանն իր ամերիկացի գործընկերոջը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները, իրավական և կառավարման ինստիտուտների ամրապնդման, ժողովրդավարական հաստատությունների համախմբման գործընթացը։ Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները՝ ընդգծելով նրանց զարգացման և ամրապնդման գործում ԱՄՆ-ում հայկական համայնքի դերակատարությունը։ Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային առդի խնդիրներին։

Նմանատիպ նյութեր