7646 դիտում
16:24 29-04-2017
Տարոն Մարգարյանը Պարի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է պարարվեստի գործիչներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Պարի միջազգային օրվա առթիվ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է պարարվեստի ոլորտի զարգացման գործում իրենց ներդրումն ունեցած գործիչների: Շնորհավորելով հյուրերին՝ մասնագիտական օրվա առթիվ` Երևանի քաղաքապետը ստեղծագործական նոր հաջողություններ է մաղթել նրանց՝ ի նպաստ պարարվեստի զարգացման։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Պարի միջազգային օրվա առթիվ, պարարվեստի ոլորտում ներդրած ավանդի, գեղարվեստական արժեքների ստեղծման և տարածման համար Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրել ՀՀ ժողովրդական արտիստ, բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանին: Պարուսույցներ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ամբիոնի վարիչ Աննա Կարապետյանն ու «Բարեկամություն» պարի պետական անսամբլի մենապարուհի Կարինե Ղազարյանն էլ պարգևատրվել են «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով:
Պարի միջազգային օրվա առթիվ, Երևան քաղաքի պարարվեստի ոլորտում ունեցած ձեռքբերումների և անձնվեր աշխատանքի համար պարարվեստի մի շարք ներկայացուցիչներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի:
Պարգևատրվածները շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետին՝ իրենց վաստակը գնահատելու, ինչպես նաև պարարվեստի ոլորտին ցուցաբերվող ուշադրության համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
Նմանատիպ նյութեր
1489 դիտում
13:47 29-04-2014
Երևանի քաղաքապետը Պարի միջազգային օրվա կապակցությամբ պարգևատրել է պարարվեստի գործիչներին
4368 դիտում
22:15 29-04-2019
«Եթե չկա մշակույթը, մնացածն ընդհանրապես իմաստ չունի». քաղաքապետը պարգևատրել է պարարվեստի գործիչներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1177 դիտում
15:00 26-03-2015
Երևանի պարարվեստի քոլեջի պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ մասնակից-երկրների պարարվեստի քոլեջների «Անտրե» փառատոնին
Այս բաժնից
895 դիտում
11:26 12-01-2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
676 դիտում
10:54 12-01-2025
Իրանի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Հնդկաստանի հակաթուրքական պոտենցիալն օգտագործելը կարևոր է․ «ՀայաՔվե»
838 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան