211652_close_icon
views-count1150 դիտում article-date 15:00 26-03-2015

Երևանի պարարվեստի քոլեջի պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ մասնակից-երկրների պարարվեստի քոլեջների «Անտրե» փառատոնին

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Երևանի պարարվեստի պետական քոլեջի պատվիրակությունը` ս. թ. մարտի 27-29-ը կմասնակցի Ռուսաստանի Դաշնության Վորոնեժ քաղաքում կայանալիք ԱՊՀ մասնակից-երկրների պարարվեստի քոլեջների «Անտրե» փառատոնին: Փառատոնին մասնակցում է 7 երկրի պատվիրակություն` Ռուսաստանի Դաշնությունից, Հայաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից: «Անտրե» փառատոնի ծրագիրն ընդգրկում է համերգային ելույթներ, վարպետության դասեր, շնորհանդեսներ, ստեղծագործական հանդիպումներ բալետի անվանի գործիչների հետ: Փառատոնին Հայաստանի պատվիրակությունը հանդես կգա Պ. Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետից` «Պա-դե-տրուա», «Պրելյուդ» (Է. Բազդասարյանի երաժշտությամբ), «Զուգապար» (Պ. Չայկովսկու երաժշտությամբ) համերգային համարներով: Փառատոնին Երևանի պարարվեստի քոլեջի տնօրեն, ՀՀ վաստակավոր մանկավարժ Հասմիկ Մարկոսյանը և քոլեջի փորձառու մանկավարժ, Մովսես Խորենացու մեդալակիր Տաթևիկ Ղարիբյանը կներկայացնեն քոլեջի պատմությունը և գործունեությունը:

Նմանատիպ նյութեր