211652_close_icon

Թուրքիայում արգելափակել են Wikipedia-ն

views-count3762 դիտում article-date 17:47 29-04-2017
Թուրքական իշխանություններն ամբողջովին արգելափակել են հասանելիությունը Wikipedia-ի՝ առցանց հանրագիտարանի ռեսուրսների։ Այդ մասին հաղորդել է Hurriyet-ը։ Արգելափակման մասին որոշումը կայացրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ու կապի խորհուրդը։ Պատճառը սկանդալն է։ Ապրիլի 17-ին անհայտ օգտատերը փոխել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին ցանցային հոդվածի խորագիրը՝ անվանելով այն «Ձերդ գերազանցություն, բռնակալ Ռեջեփ Թայիփ Էրդողան»։ Փոփոխությունից անմիջապես հետո նոր վերնագիրը ջնջել էին խմբագիրները, իսկ հոդվածը 1 շաբաթով արգելափակվել էր։ Այդուհանդերձ, որոշ մարդիկ հասցրել էին «սքրինշոթ«»-ի միջոցով այն լայնորեն տարածել համացանցում։

Նմանատիպ նյութեր