211652_close_icon
views-count8261 դիտում article-date 10:20 30-04-2017

Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում տեղի է ունեցել հերթական հարսանիքը

Երեկ՝ ապրիլի 29-ին, Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում տեղի է ունեցել հերթական հարսանիքը: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հաստատության տնօրեն Նոնա Մուսայելյանն ասել է, որ ի ուրախություն բոլորի` Արցախում կազմավորվեց ևս մի նոր ընտանիք: «Մեր հաստատության 17-ամյա Լուսինեն ամուսնացել է ստեփանակերտցի Էդգար Բաբայանի հետ: Լուսինեն շատ բարի, գեղեցիկ, համեստ, խելացի աղջիկ է: Ծնողները գտնվում են սոցիալապես անապահով վիճակում, որի պատճառով էլ 9 տարի առաջ նրան մեզ մոտ են բերել»,- ասել է Ն. Մուսայելյանը և տեղեկացրել, որ նրանք այս պահին գտնվում են Ստեփանակերտի «Դվին» ռեստորանում, որտեղ անց է կացվում հարսանեկան արարողությունը: Ն. Մուսայելյանի խոսքով՝ սա իրենց հաստատությունում արդեն 6-րդ հարսանիքն է: Իսկ Լուսինեն էլ մեզ հետ զրույցում ասել է, որ շատ ուրախ ու երջանիկ է, որ այսօր կազմավորում է իր սեփական ընտանիքը: «Ցանկանում եմ, որ իմ բոլոր ընկերներն էլ ընտանիք կազմեն և միշտ ուրախ ու անհոգ լինեն»,- ասել է Լուսինեն: [url=http://artsakhpress.am/arm/news/65806/stepanakerti-erekhaneri-khnamqi-ev-pashtpanutyan-gisherotik-hastatutyunum-harsaniq-e.html]Artsakhpress.am[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր