7253 դիտում
15:17 30-04-2017
Կոթիի գյուղապետ. Կոթիում այս պահին խաղաղ է. հակառակորդը գիշերը կրակոցներ չի արձակել, բայց բնակիչները միշտ զգոն են. Tert.am
Այս պահին համեմատաբար իրավիճակը խաղաղ է, հակառակորդը գիշերը կրակոցներ չի արձակել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Տավուշի մարզի Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը՝ հավելելով, որ գյուղի բնակիչները միշտ զգոն են, հրետակոծությունից, կրակոցներից խուճապի չեն մատնվում:
«Ապրիլի 28-ին հակառակորդի կողմից մեր գյուղի վրա գնդակոծությունը մեկ ժամ է տևել, բարեբախտաբար, միայն տներ, շինություններ են վնասվել, մարդիկ կարողացել են իրենց առօրյան հարմարեցնել այսպիսի իրավիճակներին, քանի որ լավ գիտեն՝ գործ ունենք Ադրբեջանի հետ, որը ամեն վայրկյան պատրաստ է հրադադարի ռեժիմը խախտել, կրակել խաղաղ բնակիչների ուղղությամբ»,- ասաց համայնքապետը:
Կոթիի գյուղապետի խոսքով՝ Ադրբեջանը սադրանքների միջոցով փորձում է հիշեցնել սահմանին իր ներկայության մասին, բայց արագ լռեցվում է:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2017/04/30/Koti/2356878]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
60881 դիտում
22:20 30-03-2020
Տավուշի մարզի Կոթիի ուղղությամբ հակառակորդը նույնպես տարբեր զինատեսակներից կրակոցներ է արձակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29051 դիտում
19:52 23-07-2021
Այս պահին Կութի ուղղությամբ ինտենսիվ կրակոցները շարունակվում են. շտապօգնության մեքենան բարձրացել է դիրքեր. գյուղապետ
8729 դիտում
18:33 28-02-2016
« Իմ տան դուռը միշտ բաց է եղել ու միշտ բաց կլինի, ես էլ եմ միշտ բաց եղել իմ նկարների պես». Մարտիրոս Սարյան
Այս բաժնից
541 դիտում
18:49 18-10-2024
Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերլուծությունը
625 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք