211652_close_icon
views-count29144 դիտում article-date 19:52 23-07-2021

Այս պահին Կութի ուղղությամբ ինտենսիվ կրակոցները շարունակվում են. շտապօգնության մեքենան բարձրացել է դիրքեր. գյուղապետ

Ադրբեջանցիներն ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին yerkir.am–ին հայտնել է Գեղամասարի գյուղապետ Հակոբ Ավետյանը։

«Այս պահին կրակոցները շարունակվում են։ Դիրքեր է բարձրացել շտապօգնության մեքենա։ Տարբեր տեսակի զենքերից են կրակում»,- ասաց Ավետյանը։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ ժամը 17։00-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգության հետեւանքով հրազենային թեթեւ վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Նմանատիպ նյութեր