211652_close_icon
views-count11955 դիտում article-date 19:05 30-04-2017

Հյուսիսային Կորեան սպառնացել է խորտակել ԱՄՆ-ի «Միչիգան» ատոմային սուզանավը

Ամերիկյան ատոմային «Միչիգան» սուզանավին, որը մուտք է գործել հարավկորեական Պուսան նավահանգիստ, «խղճուկ վախճան» է սպասվում, եթե Վաշինգտոնը ձեռնարկի սադրիչ գործողություններ։ Այս մասին գրում է [url=https://ria.ru/world/20170430/1493408731.html]ria.ru[/url]-ն հղում անելով հյուսիսկորեական uriminzokkiri.com-ին: «Եթե սուզանավը համարձակվի որևէ գործողություններ ձեռնարկել, այն չի կարողանա մակերևույթ բարձրանալ, քանիի որ կունենա խղճուկ վախճանը՝ վերածվելով ծովային հոգու»,- գրված է հյուսիսկորեական կայքի հրապարակման մեջ։ Հյուսիսկորեացի հոդվածագրի կարծիքով՝ ԱՄՆ-ի հայտարարությունները ցույց են տալիս, որ Վաշինգտոնը մոտենում է ռազմավարական սցենարի իրագործման, որի դեպքում ցանկացած պահի կարող են իրական ռազմական գործողություններ սկսվել։ Հիշեցնենք, որ կիրակի ավարտվել են ԱՄՆ-ի և Հարավայի Կորեայի լայնածավալ զորավարժությունները, որին մասնակցել են 290 հազար հարավկորեական և 9,7 հազար ամերիկյան զինվորականներ:

Նմանատիպ նյութեր