211652_close_icon
views-count778 դիտում article-date 16:25 03-05-2023

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ատոմային սուզանավը կուղևորվի Հարավային Կորեա․ Պենտագոն

Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը հայտարարել է, որ «Օհայո» դասի ատոմային սուզանավը կմտնի Հարավային Կորեայի ջրային տարածություն։

«Ես չեմ պատրաստվում նախօրոք հայտարարել տեղակայման ժամկետների մասին։ Դա կլինի «Օհայո» դասի ատոմային սուզանավ՝ բալիստիկ հրթիռներով։ Այսքանը կարող եմ ասել»,- ասել է Ռայդերը։

Նա ընդգծել է, որ չի մանրամասնի սուզանավի կոնկրետ ծանրաբեռնվածության մասին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հյուսիսային Կորեային խոստացել էր «ռեժիմի փոփոխություն», եթե վերջինս միջուկային հարված հասցնի ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների վրա։

Մինչ այդ ամերիկյան լրատվամիջոցները հայտնում էին, որ ԱՄՆ-ն իր միջուկային սուզանավերը կուղարկի Հարավային Կորեայի ափեր։ CNN-ը պարզաբանում է, որ երկրների նոր համաձայնագիրն ուղղված է «Հյուսիսային Կորեայի ագրեսիայի կանխմանը», այն ներառում է Վաշինգտոնի պարտավորությունը՝ 40 տարվա մեջ առաջին անգամ Հարավային Կորեայում միջուկային սուզանավեր տեղակայել։

Նմանատիպ նյութեր