211652_close_icon
views-count808 դիտում article-date 19:25 18-07-2023

ԱՄՆ-ի ատոմային սուզանավը 40 տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Հարավային Կորեայի նավահանգիստ

ԱՄՆ ռազմածովային ուժերի ռազմավարական ատոմային սուզանավը՝ բալիստիկ հրթիռներով, գտնվում է Բուսան նավահանգստում, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի աշխատակազմի Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համակարգող Քուրթ Քեմփբելին: Նշվում է, որ այս այցը Հարավային Կորեա առաջինն էր 1980-ականներից ի վեր:

«Այս պահին ամերիկյան միջուկային սուզանավը գտնվում է Բուսանում», -ասել է Քեմփբելը։

Նրա խոսքով՝ նման այցի նպատակը ԿԺԴՀ-ի ընդլայնված զսպման մասին Սեուլի հետ պայմանավորվածություններին Վաշինգտոնի հավատարմության ցուցադրումն էր: Նա հավելել է, որ ԱՄՆ-ն մտադիր է ապահովել ամուր եւ մշտական միջուկային զսպում:

Նմանատիպ նյութեր