Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների անկում է արձանագրվել. այդ են վկայում առևտրի տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն։
Այսպես, Նյու Յորքի NYMEX բորսայում WTI տեխասյան թեթև նավթի հունիս ամսվա մատակարարումների արժեքն ընկել է 0.22%-ով և 1 բարելի դիմաց կազմել 49,22 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Լոնդոնի ICE Futures բորսայում Brent էտալոն նավթի հունիս ամսվա մատակարարումների արժեքն ընկել է 0,31%-ով՝ հասնելով 1 բարելի դիմաց 51,89 ԱՄՆ դոլար։