3634 դիտում
14:47 01-05-2017
ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել «Արցախ» հայրենակցական միության համաժողողովը
Նախօրեին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Արցախ» հայրենակցական միության համաժողողովը, որին ներկա էին միության 200 ներկայացուցիչներ` միության նախագահ Վարուժան Գրիգորյանի գլխավորությամբ:
Համաժողովին ներկա էին ՀՀ ԱԺ փոխնախագահ, Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավորներ:
Համաժողովի ընթացքում քննարկվեցին Երևան քաղաքին առնչվող հարցեր, ներկայացվեցին պետական հոգածության նշանակության խնդիրներն ու անելիքները:
Երևանի ավագանու ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի, բարձրացված խնդիրների և առաջարկությունների վերաբերյալ ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ փոխնախագահ, Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Երևան քաղաքում իրականացվելիք բարեփոխումներին և հետագա քաղաքականությանը վերաբերող հարցերին:
Միության անդամները հարցուպատասխանի ձեւաչափում ներկայացրին Երեւանի զարգացման իրենց ծրագրերը:
Ավարտին միության նախագահ Վարուժան Գրիգորյանը հանդես եկավ հայտարարությամբ, որով կոչ է արվում Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում աջակցել Հայաստանի հանրապետական կուսակցությանը և Տարոն Մարգարյանին :
Նմանատիպ նյութեր
1890 դիտում
19:46 16-05-2014
Բակո Սահակյանը բարձր է գնահատել «Արցախ» հայրենակցական միության դերակատարությունը
Այս բաժնից
544 դիտում
18:49 18-10-2024
Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերլուծությունը
634 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք