211652_close_icon
views-count4029 դիտում article-date 15:03 02-05-2017

Սիրիայում խորհրդային արտադրության քիմիական ավիացիոն ռումբեր են կիրառվել. HRW

Սիրիայի Իդլիբ նահանգում ամենայն հավանականությամբ խորհրդային ժամանակաշրջանում արտադրված քիմիական ավիացիոն ռումբեր են կիրառվել։ Այդ մասին տվյալներ է հրապարակել Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։ Լուսանկարներից ու տեսանյութերից, որոնք արվել են Խան-Շեյխունում, երևում է, որ կիրառվել են ԽՍՀՄ արտադրության XAБ-250 կամ ХАБ-500 տեսակի ռումբեր, որոնք կարող են կրել զարին քիմիական նյութ։ Դա է վկայում կանաչ գույնի մակնշումը, որը ժամանակին արվում էր հենց նման ռումբերը տարբերակելու համար։ Բացի այդ, տեղի բնակիչները հայտնաբերել են ռումբերի մնացորդներ, որոնք նման են XAБ-250-ին։ Կազմակերպությունը, այսպիսով, հերքում է Մոսկվայի ու Դամասկոսի հայտարարություններն այն մասին, թե ապրիլի 4-ին քիմիական ռումբ չի նետվել խաղաղ բնակավայրի վրա, ինչի հետևանքով մոտ 100 խաղաղ բնակիչ է զոհվել։

Նմանատիպ նյութեր