Լավրովն ու Թիլերսոնը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր՝ մայիսի 2-ին, հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ: Այս մասին հայտնում է PLAINNEWS-ը:
Երկու երկրների արտաքին քաղաքական ղեկավարները խոսել են Աստանայում կայանալիք հանդիպման մասին, որը նվիրված է Սիրիայի հակամարտության կարգավորմանը: Նրանք նաև քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող մի քանի հարցեր: