4208 դիտում
18:38 02-05-2017
«Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն»-ի աշխատակազմը մայիսյան տոներին ընդառաջ Արցախում 150-ից ավելի ծառ է տնկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանի գլխավորած աշխատանքային պատվիրակությունն Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Արտակ Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեության հիմնական ուղղությունները, ՓՄՁ-ներին տրամադրվող աջակցության հիմնական գործիքները: Արտակ Միրզոյանը պատմեց Արցախի ներդրումային հիմնադրամի աջակցության հիմնական ուղղությունների` ՓՄՁ պետական աջակցության ծրագրերի, հիփոթեքային վարկավորման պետական աջակցության ծրագրի և հիփոթեքային փոխառություններ գյուղաբնակ քաղաքացիներին ծրագրի մասին: Քննարկվեցին հնարավոր փոխգործակցության ուղիները:
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակազմը մայիսյան տոներին ընդառաջ Արցախում 150-ից ավելի ծառ տնկեց: Բնապահպանական միջոցառումն Արցախի բնության զարգացմանը նպաստելուց բացի ուներ նաև հայրենասիրական նպատակ:
«Ծառատունկ անելով՝ հուսով եմ մեր կոլեկտիվից շատերն ավելի կկապվեն Արցախի հետ և ավելի հաճախ կգան՝ իրենց իսկ տնկած ծառերը ջրելու»,- ասաց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը: Ասկերանի Սբ. Աստվածածին եկեղեցու հարակից այգում տնկված արքայանարնջի ծառերն առաջին բերքը կտան 4-5 տարի հետո: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակիցները ոգևորությամբ վստահեցրին, որ յուրաքանչյուր հնարավորության դեպքում կայցելեն և կխնամեն ծառերը: Ծառատունկից հետո Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ն սկերանի շրջանի վարչակազմին նվիրեց նստարաններ, որոնք տեղադրվեցին վարչակազմի շենքի դիմաց:
Ճանաչողական այցի շրջանակում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակիցները եղան նաև Արցախի Տիգրանակերտում, այցելեցին տեղի թանգարան, ծանոթացան պեղումների պատմությանը և ներկայացված հնագիտական նմուշներին: ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակիցներն Շուշիի առաջնորդանիստ Սբ. Ամենափրկիչ Ղազանչեցող տաճարում մասնկացեցին Սբ. Պատարագին: Այնուհետև պատվիրակությունն ուղևորվեց դեպի Գանձասարի վանական համալիր, որտեղ տեղի հոգևորական տ. Սահակ վարդապետ Շաքարյանը ներկայացրեց վանական համալիրի պատմությունը և տեղեկացրեց, որ այն հուլիսին տոնելու է օծման 777-ամյակը:
Այցի ավարտին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակիցները մասնակցեցին ժենգյալով հացի պատրաստման ծեսին, մի քանի աշխատակից էլ անձամբ փորձեց պատրաստել արցախյան ավանդական ճաշատեսակը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
1416 դիտում
18:55 09-04-2015
Ազգային ժողովի նախագահը եւ պատգամավորները 100 խորհդանշական ծառ են տնկել խորհրդարանի այգում
Այս բաժնից
2050 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
700 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2029 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա