2220 դիտում
10:25 04-05-2017
Սա մի խիզախություն է, որը պետք է պաշտպանության արժանանա և ոչ հակընդդեմ մեղադրանքների. Ռիչարդ Միլս. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Ես անձամբ հիասթափություն ապրեցի, երբ տեղեկացա, որ ուսուցչական կոլեկտիվի ու ծնողների նկատմամբ վարչական ռեսուրսի կիրառմամբ առերևույթ ճնշումներ գործադրած դպրոցների տնօրենների ու աշխատակիցների գործով քննությամբ որևէ հանցակազմ չբացահայտվեց, թեպետ ձայնագրություններն ինքնին կարծես համոզիչ գործեր էին:
Քաղաքացիական հասարակության կողմից նման ապացույցներ ձեռք բերելը խիզախ քայլ էր, և սա մի խիզախություն է, որը պետք է պաշտպանության արժանանա և ոչ հակընդդեմ մեղադրանքների կամ հաշվեհարդարի:
Պարոն Իոաննիսյանի գործն իր լուծումը կստանա դատական կարգով, և մենք հուսով ենք, որ դատավորներն անկախ կերպով քննության կառնեն բողոքներն ու մեղադրանքները և կկայացնեն որոշում՝ հիմնված օրենքի վրա»,- մեր թղթակցին ասել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը՝ մեկնաբանելով «Իրազեկ քաղաքացիներ» հ/կ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանի դեմ դատական գործերի հարուցումը մանկապարտեզների և տնօրենների ձայնագրությունների կապակցությամբ:
Ըստ դեսպանի՝ առկա արժանահավատ տեղեկություններն իրենք կարող են օգտագործել և կօգտագործեն, որպեսզի ընտրական գործընթացը խաթարած անձինք իրավասու չլինեն մասնակցել ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրերին ու միջոցառումներին»:
[b]Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1545 դիտում
11:00 05-09-2018
Մարտի 1-ի գործով պետք է պատշաճ քննություն իրականացվի. Ռիչարդ Միլս
1778 դիտում
16:59 20-01-2016
ԱՄՆ կառավարությունն ուրախ է համագործակցել ՀՀ գլխավոր դատախազության հետ. Ռիչարդ Միլս
1784 դիտում
08:57 01-07-2016
Հետաքննության մեխանիզմի վերաբերյալ առաջարկը ներկայացված է կողմերի քննությանը. Ռիչարդ Միլս. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»