211652_close_icon
views-count3512 դիտում article-date 12:54 04-05-2017

Ջանլուիջի Բուֆոն. Մարդիկ կհիասթափվեն, եթե ավարտեմ կարիերաս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում «Մոնակոյի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0): «Ամեն խաղում ձգտում եմ ապացուցել, որ նման խաղամակարդակս պատահական չէ` չնայած իմ տարիքին: Հուսով եմ, որ մարդիկ կհիասթափվեն, երբ ավարտեմ կարիերաս: Մենք լավ խաղացինք, ցուցադրեցինք հենց այն ֆուտբոլը, որը պետք էր «Մոնակոյին» հաղթելու համար: «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո ասում էինք, որ պետք է բարելավվենք խաղը, խաղից խաղ ավելի լավ դառնանք: Չեմ մտածում «Ոսկե գնդակի» մասին, չեմ կարող ասել, թե այդ մրցանակը ինձ պակասում է: Պարզապես ձգտում եմ մարզավիճակս պահպանել ու կարևոր խաղերում օգնել թիմակիցներիս», ասել է Բուֆոնը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր