3970 դիտում
18:10 04-05-2017
Թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ամուսինն աշնանը կդադարի կատարել արքայական պարտականությունները
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ամուսինը՝ Ֆիլիպը, աշնանը կդադարեցնի իր պարտականությունները:Այս մասին հայտնում է BBC-ն:
Արքայազն Ֆիլիպը որոշումն ինքն է կայացրել, իսկ թագուհին համաձայնել է:
«Նորին թագավորական մեծություն Էդինբուրգի դուքսը որոշել է, որ այս տարվա աշնանը կդադարի կատարել հանրային պարտականությունները: Այս որոշումը նա կայացրել է թագուհու լիակատար աջակցությամբ:
Արքայազնը կմասնակցի մինչև օգոստոս նախատեսված միջոցառումներին և՛ առանձին, և՛ կուղեկցի թագուհուն»,- ասվում է Բուքինգեմյան պալատի պաշտոնական հայտարարության մեջ:
Հունիսին Ֆիլիպը դառնում է 96 տարեկան:
Նմանատիպ նյութեր
4041 դիտում
19:20 26-06-2017
Անգլիական թագավորական ընտանիքում ոչ ոք չի երազում զբաղեցնել թագուհի Եղիսաբեթ Երկրորդի տեղը. Արքայազն Հարի
Այս բաժնից
505 դիտում
17:28 18-10-2024
ՀԱՄԱՍ-ը հաստատել է իր առաջնորդի մահը՝ հայտարարելով, որ Գազայում պահվող իսրայելցի գերիները չեն վերադարձվի
517 դիտում
16:18 18-10-2024
Թուրքիան աչք չունի որևէ մեկի հողերի վրա. ԱԳ նախարար