51610 դիտում
21:19 04-05-2017
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի բաց նամակը՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Գաղտնիք չէ, որ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի կարգադրությամբ վերջին ժամանակներս ճանապարհային ոստիկանությունը հսկայածավալ աշխատանքներ է կատարել՝ թե՛ մայրաքաղաքում, և թե՛ մարզերում, որպեսզի ճանապարհներին առաջացած խոչընդոտները վերացվեն, ինչը հնարավորություն կտա վարորդներին և հետիոտներին, որպեսզի երթևեկեն անվտանգ:
Հարգելի Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյան, Ձեր անմիջական հսկողությամբ վերջին ամիսներին կատարվել են բազմաբնույթ աշխատանքներ՝ թե՛ մայրաքաղաքում, և թե՛ մարզերում, ինչի շնորհիվ մեծ թվով խաչմերուկներում տեղադրվել են ժամանակակից սարքավորումներով լուսակիրներ, կատարվել գծանշումներ, տեղադրվել երթևեկությունը կարգավորող նշաներ:
Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի վերջնամասում՝ թիվ 132 դպրոցի՝ դեպի վերև տանող ճանապարհը, 90 աստիճանով թեքվում է դեպի Կոմիտասի պողոտա, ժողովրդի լեզվով ասած՝ «դեպի Հարկային»:
Նշված անկյունում գրեթե ամեն օր ծնողները իրենց երեխաներին մանկապարտեզ են ուղեցկում, դպրոցականներն ու ուսանողներն էլ շտապում են Սլավոնական ուսումնարան և թիվ 132 դպրոց:
Այդ հատվածը դեռ ԽՍՀՄ տարիներից համարվում է վթարային իրավիճակներով հարուստ տարածք, քանի որ կտրուկ շրջապտույտի դեպքում անկյունում թողված ապառաժ բազալտ քարերը ամբողջովին փակում են վարորդների տեսադաշտը:
Որպես խնդրանք, ճանապարհային ոստիկանությունն ու Երևանի քաղաքապետարանը կարող են կարճ ժամանակում վերացնել այդ վթարային իրավիճակը նշված հատվածում ՝ հեռացնելով ճանապարհի այդ անկյունային հատվածում թողած քարերը, ինչի շնորհիվ անկյունային հատվածը կմեծանա և կտրուկ շրջադարձը կմեղմանա, ինչն էլ կհանգեցնի նրան, որ ճանապարհատրանպորտային պատահարներից կխուսափեն:
Հարգանքներով՝ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյան
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
130436 դիտում
18:54 24-11-2016
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի ԲԱՑ նամակը վարչապետ Կարեն Կարապետյանին. «Դուք կարող եք բազմաթիվ կյանքեր փրկել»