42751 դիտում
15:05 28-06-2017
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի բաց նամակը Կոտայքի մարզպետին. ե՞րբ է գերեզմաններ տանող ճանապարհահատվածը վերանորոգվելու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գաղտնիք չէ, որ վերջին ամիսներին Կոտայքի մարզում սկսվել են անբարեկարգ ավտոճանապարհների կապիտալ վերանորոգման աշխատանքները։
Բազմաթիվ ճանապարհներ, որ իրենց խորդուբորդ հատվածներով պատուհաս էին դարձել վարորդների համար, ասֆալտապատվում են, որոշ հատվածներում էլ տեղադրվում են ժամանակակից էլեկտրալույսեր։
Այդ աշխատանքները վերջին ժամանակներս սկսվեցին կատարվել, երբ հանձնարարականներ տվեց մարզպետներին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հարգելի Կոտայքի մարզպետ Պրն. Կարապետ Գուլոյան։ Ձեր մարզում բազմաթիվ ճանապարհներ հիմնովին վերանորոգվել են, մի մասն էլ ընթացքի մեջ է, սակայն կան ճանապարհներ, որ տարիներով ասֆալտի բրիգադ չի մտել ու վարորդներն էլ, երբ տրանսպորտային միջոցներով մարդաբոյ փոսերը փախցնելով վնասում են իրենց ավտոմեքենաները, ոչ բարի խոսքեր են շռայլում պատասխանատուների հասցեին։
Մեծարգո մարզպետ, եթե մեկ անգամ անցնեք Առինջ գյուղի 1-ին փողոցի 1-ին նրբանցքով դեպի գերեզմաններ, ապա, հավատացեք, «մահացածները նույնիսկ կհորդորեն», որ ե՞րբ է ասֆալտապատվելու այդ մոտ 100 մետր ճանապարհահատվածը։
Կուզենայի Ձեզ տեղեկացնել, որ եղել են հուղարկավորության դեպքեր, երբ մարդիկ իրենց հարազատի դին տանելուց այդ մի քանի մետր հատվածը անցել են մեծ դժվարությամբ։ Խնդրում եմ Ձեզ, որպեսզի Ձեր կողմից աշխատանքներ կատարվեն գերեզմաններ տանող այդ ճանապարհահատվածը բարեկարգելու ուղղությամբ։
Աստված Ձեզ հետ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
130439 դիտում
18:54 24-11-2016
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի ԲԱՑ նամակը վարչապետ Կարեն Կարապետյանին. «Դուք կարող եք բազմաթիվ կյանքեր փրկել»