79240 դիտում
13:06 26-04-2017
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի բաց նամակը՝ ՀՀ վարչապետին ու Երևանի քաղաքապետին. քաղաքի սրտում հասունանում է համաճարակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստերից մեկի ժամանակ բարձրաձայնեց, որ պետք է պատկան մարմինները հետևողականություն ցուցաբերեն, որպեսզի այն քաղաքացիները, ովքեր կկեղտոտեն միջավայրը, պատասխանատվության ենթարկվեն և ստիպեն, որպեսզի նրանք իրենց թափած աղբը վերացնեն։
Իսկ այսօր՝ ապրիլի 26-ին, Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով քաղաքացիներին, որպեսզի քաղաքապետարանին հայտնեն այն հասցեները, որտեղ սանմաքրման աշխատանքների կարիք կա։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարներ և տեսանյութ է արել, թե ինչպիսի հակասանիտարական վիճակ է տիրում մայրաքաղաքի սրտում՝ Կենտրոն վարչական շրջանում, մասնավորապես, Նորագյուղում, որտեղ տիրում է հակասանիտարական վիճակ, գարշահոտություն, վխտում են առնետներն ու թափառող շներ, իսկ օր-օրի էլ խոզի հոգեբանությամբ առաջնորդվող որոշ քաղաքացիների մեղքով աղբի բուրգեր են կուտակվում։
Հուսով ենք՝ այս կադրերն ու տեսանյութը քաղաքապետարանը կընդունի որպես ահազանգ և քաղաքի սրտում կվերացնի գարշահոտությունն ու աղբի բուրգերը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
130457 դիտում
18:54 24-11-2016
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի ԲԱՑ նամակը վարչապետ Կարեն Կարապետյանին. «Դուք կարող եք բազմաթիվ կյանքեր փրկել»