5858 դիտում
16:09 06-05-2017
Ապրիլին արձանագրվել է 1% գնաճ, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 1.2%. ՀՀ ԿԲ
Ըստ ՀՀ ԱՎԾ պաշտոնական տվյալների ապրիլ ամսվա ընթացքում արձանագրվել է 1% գնաճ, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 1.2%: Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ (ներառյալ ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակներ) ապրանքախմբի 12-ամսյա գնաճը կազմել է 5.6%, ոչ պարենային ապրանքներինը` -2,9%, ծառայությունների սակագներինը` -2,3%: Այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Սննդամթերք ապրանքախմբի գնաճը հիմնականում պայմանավորված է եղել 2016/2017 թթ. բերքի համեմատաբար ցածր ծավալներով, որի ազդեցությունը կպահպանվի մինչև 2017 թվականի երրորդ եռամսյակ, ինչպես նաեւ միջազգային շուկաներում պարենային ապրանքների գների աստիճանական վերականգնմամբ: Հարկ է նշել, որ ծառայությունների 12-ամսյա գնանկման մեջ դեռևս արտացոլված է գազի և հոսանքի սակագների իջեցման ազդեցությունը:
Ապրիլ ամսվա գնաճային զարգացումները փաստում են, որ Դրամավարկային քաղաքականության վերջին ծրագրում նախանշված գնաճային ռիսկերը որոշակիորեն առարկայանում են, ինչը զգալիորեն նպաստում է 12-ամսյա գնաճի վերականգնման տեմպերի արագացմանը: Վերջինս իրական հիմքեր է ստեղծում երկրորդ եռամսյակի Դրամավարկային քաղաքականության ծրագրում գնաճի կանխատեսումը աճի ուղղությամբ վերանայելու համար:
Նմանատիպ նյութեր
2510 դիտում
15:39 14-12-2018
12-ամսյա գնաճը նոյեմբերի դրությամբ կազմել է 1.8 տոկոս
2583 դիտում
23:28 04-09-2019
Սպառողական շուկայում օգոստոս ամսին 12-ամսյա գնաճը կազմել է 0.6%
1556 դիտում
10:01 06-11-2020
Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 1.3%
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին