1559 դիտում
10:01 06-11-2020
Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 1.3%
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. հոկտեմբերը 2019թ. հոկտեմբերի նկատմամբ) կազմել է 1.3%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 0.5%: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Ընդ որում, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի մեկամյա գնաճը կազմել է 0.6%, մեկամսյա գնաճը՝ 0.8, իսկ ալկոհոլային խմիչքինը և ծխախոտային արտադրատեսակներինը, համապատասխանաբար, 9.7% և 0.1% (անհատական սպառումն՝ ըստ նպատակների դասակարգիչ (ԱՍԸՆԴ) երկու նիշ մակարդակի)։
Հագուստի և կոշիկի սպառողական գները այս տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել են 2.8%-ով, իսկ 2020-ի սեպտեմբերի համեմատ աճել 3.4%-ով։
Բնակարանային ծառայությունների, մատակարարվող ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների 12-ամսյա գնաճը կազմել է 0.3%, մեկամսյա գնաճը՝ 0.1%, իսկ «տնային գործածության առարկաներ, կենցաղային տեխնիկա և բնակարանների խնամքի ամենօրյա գործունեություն» խմբում, համապատասխանաբար, 1.7% և 0.4%-ով։
Առողջապահության ոլորտում մեկ տարվա ընթացքում գներն աճել են 2.5%-ով, իսկ մեկ ամսվա կտրվածքով դրանց փոփոխություն չի արձանագրվել, տրանսպորտի ոլորտում այդ ցուցանիշները կազմել են 1.1% և 0.6%, կապի ոլորտում 12-ամսվա կտրվածքով գրանցվել է գների 0.1%-ով նվազում, իսկ մեկամսյա կտրվածքով՝անփոփոխ վիճակ։
Այս տարվա հոկտեմբերին 2019-ի նույն ամսվա համեմատ հանգստի և մշակույթի ծառայությունների գներն աճել են 1.1%-ով, իսկ այս տարվա սեպտեմբերի համեմատ նվազել 2.8%-ով, կրթության ոլորտում, համապատասխանաբար, գրանցվել է գների 2.0% աճ և անփոփոխ վիճակ, ռեստորանների և հյուրանոցների ծառայությունների ոլորտում՝ 1.7% և 0.7% նվասզում։ Այլ տարբեր ապրանքների և ծառայությունների գները մեկ տարում աճել են 4.0%-ով, իսկ մեկ ամսում՝ 0.2%-ով։
Նմանատիպ նյութեր
5858 դիտում
16:09 06-05-2017
Ապրիլին արձանագրվել է 1% գնաճ, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 1.2%. ՀՀ ԿԲ
2510 դիտում
15:39 14-12-2018
12-ամսյա գնաճը նոյեմբերի դրությամբ կազմել է 1.8 տոկոս
2583 դիտում
23:28 04-09-2019
Սպառողական շուկայում օգոստոս ամսին 12-ամսյա գնաճը կազմել է 0.6%
Այս բաժնից
718 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»