102299 դիտում
16:37 06-05-2017
11-ամյա Արթուրին բոլորիս օգնությունն է հարկավոր. երեխայի ոտքն ամպուտացնելուց և գլխի ուռուցքը հեռացնելուց հետո նոր խնդիրներ են ի հայտ եկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանում բնակվող Մալոյանների ընտանիքը ծանր կացության մեջ է։ Ընտանիքի հայրը՝ Էդգար Մալոյանը, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ իր կրտսեր որդու՝ 11-ամյա Արթուրի մոտ 5 տարեկանում Երևանի ուռուցքաբանության ինստիտուտում բժիշկները հայտնաբերել են աջ ոտքի սարկոմա՝ ուռուցք, ինչից հետո սկսվել է երկար, թանկարժեք ու տառապալից բուժումը։ Երեխան ընդունել է քիմիաթերապիայի 16 կուրս՝ յուրաքանչյուրը՝ մոտ 500.000 դրամ արժողությամբ։
Կուրսերն անցնելուց հետո փոքրիկ Արթուրին նշանակում են ճառագայթային կուրսեր, սակայն դա չի օգնում և երեխայի ոտքը «Նաիրի» բժշկական կենտրոնում ամպուտացնում են։ Ոտքի ամպուտացումից հետո երեխան կրկին ընդունում է քիմիաթերապիայի 8 կուրս, այնուհետև արվում է համակարգչային տոմոգրաֆիա և պարզվում է, որ թոքերի վրա կա 3 սև ախտաբանական օջախ /մետաստազ/։ Բժիշկները կրկին առաջարկում են քիմիաթերապիայի կուրսեր, սակայն՝ վերապահումով, որ քիմաթերապիայի կուրսերն ամենայն հավանականությամբ օգուտ չեն տա։ Հայրը՝ Էդգար Մալոյանը, դեմ է լինում, և կուրսերը երեխան չի ստանում։
Երեխայի վիճակը որոշ ժամանակ անց կայունանում է և նրան ոտքի պրոթեզավորում են կատարում Երևանում գործող գերմանական պրոթեզավորման կենտրոնում։ 3 տարի անց երեխան կրկին սկսում է դպրոց հաճախել, սակայն մի օր բողոքում է գլխացավերից, ու նրա մարմնի ձախ կողմն ամբողջովին թուլանում է։
Դիմում են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից նրանց ուղարկում են Ծերեթելիի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Կատարվում է ուղեղի համակարգչային տոմոգրաֆիա, և պարզվում է, որ արյան զեղում է տեղի ունեցել։ Առաջարկում են շտապ վիրահատություն։
Վիրահատությունից հետո ծնողներին բժիշկները տեղեկացնում են, որ գլխում մետաստազ է եղել, ինչն էլ առաջացրել էր ուղեղի արյան զեղում։ Առաջարկում են հետազոտություն անցնել ուռուցքաբանության ինստիտուտի օնկոլոգիայի բաժնում, որտեղից էլ ուղարկում են ամբողջական մարմնի շերտային ստուգման։ Կրկին «Նաիրի» ԲԿ-ում կատարվում է շերտային ստուգում, որտեղ այս անգամ երեխայի թոքերի վրա հայտնաբերում են 4 սմ-անոց և գլխի վրա՝ 8 մմ-անոց ուռուցքներ։
Էդգարը նշեց, որ բժիշկների փոխանցմամբ՝ Հայաստանում քիմաթերապիան կվերացնի փոքր ուռուցքը, բայց գլխի ուռուցքը՝ ոչ. կրկին հարկավոր կլինի վիրահատություն կատարել կամ դիմել կետային ճառագայթային միջոցին, որը կարող է չորացնել օջախը։ Սակայն կետային ճառագայթման եղանակ Հայաստանում չի կիրառվում դեռևս և խորհուրդ են տվել երեխային տեղափոխել Գերմանիայի բժշկական կլինիկաներից մեկը, կամ գոնե հնարավորության սահմաններում բուժումը կազմակերպել Հայաստանում։
Հայրը նշեց, որ վերջերս է իմացել «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի մասին և վերջին քիմիաթերապիայի մի քանի կուրսերը ծախսերը հիմնադրամը փոխհատուցել է, ինչի համար շնորհակալ է։
Էդգարն աշխատում է «Կովկաս» պանդոկում՝ որպես մսագործ և այս 6 ծանր տարիներին սկզբում իր միջոցներով, իսկ հետո մի քանի բանկերից վարկ վերցնելով՝ մի կերպ հոգացել է որդու բուժման ծախսերը։ Այժմ, սակայն, այլևս ֆինանսական ոչ մի հնարավորություն չունի երեխայի հետագա բուժումը շարունակելու և նրան ոտքի կանգնեցնելու համար, ինչից դրդված՝ խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց օգնությանը։
Երեխայի կենսաթոշակային քարտի համարն է [b]16 30 09 88 05 64[/b]։
Էդգար Մալոյանի հեռախոսահամարն է [b]098 99 04 53[/b]։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
748 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
772 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»