211652_close_icon
views-count5628 դիտում article-date 19:29 07-05-2017

Մայրաքաղաքում տրվել է Երևանի արևելյան մարտարվեստների փառատոնի պաշտոնական մեկնարկը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահի առաջին տեղակալ Գառնիկ Հայրապետյանի հետ միասին ներկա է գտնվել Երևանի արևելյան մարտարվեստների փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը: Փառատոնը մեկտեղել էր Հայաստանի Հանրապետությունում արևելյան մարտարվեստով զբաղվող ֆեդերացիաներին: Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է նմանատիպ փառատոնների կազմակերպումը՝ վստահեցնելով, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում մշտապես շարունակելու է լինել մարզական բոլոր ֆեդերացիաների, մարզիչների ու մարզիկների կողքին: «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահի առաջին տեղակալ Գառնիկ Հայրապետյանն էլ շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին` ցուցաբերվող մշտական աջակցության համար, ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության միջև հաստատված համագործակցությունն իսկապես կարևոր էր ու անհրաժեշտ, ինչի շնորհիվ արդեն իսկ գրանցվում են շոշափելի արդյունքներ: Փառատոնի պաշտոնական մեկնարկն ուղեկցվել է Հայաստանի Քիք–Բոքսինգի, Ռազմական Թաեքվանդոյի, Այկիկենդո կարատեի, Ավանդական կարատեի, Շոկոկա կարատեի ֆեդերացիաների և Դինամոյի ձյուդոյի սաների ցուցադրական ելույթներով:

Նմանատիպ նյութեր