5138 դիտում
18:23 07-05-2017
«Բոկո հարամ» խմբավորման զինյալները ազատ են արձակել առևանգված 80 աշակերտուհիների
«Բոկո հարամ» զինված ահաբեկչական խմբավորումն ազատ է արձակել տասնյակ աշխակերտուհիների, որոնց առևանգել էր Նիգերիայի հյուսիս-արևելքում 3 տարի առաջ: Այս մասին հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-39833741]BBC[/url]-ին հղում անելով նիգերիական իշխանություններին:
Աղջիկներին ազատ են արձակել «Բոկո հարամի» և Նիգերիայի կառավարության բանակցությունների արդյունքում: Ազատ արձակվածների ճշգրիտ թիվը չի հաղորդվում, սակայն նշվում է, որ աղջիկները մոտ 80-ն են:
Երեք տարի առաջ զինյալներն առևանգել էին 276 աղջիկների: Մինչև վերջերս առևանգվածներից 195-ին համարում էին անհայտ կորած:
«Բոկո հարամի» զինյալները անցյալ տարի հոկտեմբերին «Կարմիր խաչի» հետ բանակցությունների արդյունքում ազատ էին արձակել 21 աշակերտուհիների: Եվս 50-ը կարողացել էին փախչել: Նրանց պատմելով՝ զինյալները ստիպում են անչափահաս աղջիկներին մահմեդականություն ընդունել և ամուսնանալ առևանգողների հետ:
Վերջին 7 տարիների ընթացքում «Բոկո հարամը» առևանգել է 1000 մարդու: Նիգերիայի կառավարության տվյալներով այս տարիներին նրանց ձեռքով զոհվել է մոտ 30.000 մարդ:
Նմանատիպ նյութեր
1161 դիտում
23:49 01-07-2014
Նիգերիայում ձերբակալված «Բոկո Հարամ»-ի լրտեսը որոնվում էր 276 աշակերտուհիների առևանգման մեղադրանքով
5928 դիտում
14:15 14-04-2016
«Բոկո Հարամ»-ը դպրոցից առևանգած 276 աշակերտուհիների մասին տեսագրություն է հրապարակել
Այս բաժնից
907 դիտում
20:33 28-12-2024
Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
1159 դիտում
19:23 28-12-2024
Բեյրութի օդանավակայանում ձերբակալել են Ասադի ազգականներին
1174 դիտում
18:53 28-12-2024
Զուրաբիշվիլին միացել է ցուցարարների «կենդանի շղթային»