211652_close_icon
views-count5919 դիտում article-date 14:15 14-04-2016

«Բոկո Հարամ»-ը դպրոցից առևանգած 276 աշակերտուհիների մասին տեսագրություն է հրապարակել

«Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորումը տեսանյութ է հրապարակել, որը, ենթադրվում է, ապացույցն է 2 տարի առաջ, 2014 թվականի ապրիլի 14-ին Նիգերիայի Չիբոկ քաղաքում 276 աշակերտուհիների առևանգամն փաստի, որոնք դեռևս ողջ են, հաղորդում է BBC-ն: Նիգերիայի իշխանություններին ուղարկված տեսանյութում երևում են սևազգեստ 15 աղջիկներ, ովքեր իրենց անվանում են դպրոցից առևանգվածներ: Նրանցից մի քանիսի ծնողներն արդեն ճանաչել են իրենց աղջիկներին: Սա առաջին տեսանյութն է, որը հրապարակել է ահաբեկչական խմբավորումը: Նշենք, որ առևանգված 276 աղջիկներից միայն մի քանիսին է հաջողվել փախչել: Խմբավորման առաջնորդ Աբուբաքր Շեքաուն հայտարարել է, որ աղջիկները իսլամ են ընդունել, ինչպես նաև սպառնացել էր, որ նրանց բռնությամբ կամուսնացնի իր գրոհայինների հետ կամ կվաճառի:

Նմանատիպ նյութեր