11306 դիտում
22:48 08-05-2017
Մայիսի 8-ը Երկրապահի օրն է. Երկրապահ կամավորականների միությունում միջոցառումները մեկնարկեցին վաղ առավոտյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 8-ին, Երկրապահի օրվա միջոցառումները Երկրապահ կամավորականների միությունում մեկնարկեցին վաղ առավոտյան՝ ծաղկադրումով ԵԿՄ վարչության շենքում Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրիին եւ ի փառս Երկրապահի խաչքարին:
Այնուհետեւ եռասերունդ երկրապահական ընտանիքն այցելեց Եռաբլուր՝ խոնարհվելու Սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին: Արդեն երրորդ տարին է, որ ամենայն հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ պատարագ է մատուցվում Մայր տաճարում: Փաստորեն, Երկրապահի օրը ոչ միայն ազգային, պետական տոն է, այլեւ ունի մայր եկեղեցու օրհնությունը:
Զուգահեռաբար միջոցառումներ են անցկացվելու ԵԿՄ բոլոր տարածքային բաժանմունքներում, բոլոր մարզային խորհուրդներում:
ԵԿՄ 200 հոգանոց պատվիրակությունը Շուշիում եւս կմասնակցի պետական միջոցառումներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
490 դիտում
18:08 21-10-2024
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին
709 դիտում
17:39 21-10-2024
Փի Դիդիի դեմ ևս 6 հայց է ներկայացվել
652 դիտում
17:21 21-10-2024
Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել