211652_close_icon
views-count10937 դիտում article-date 13:32 08-05-2016

Շուշիի ազատագրման ու Երկրապահի օրվա առթիվ Արցախյան պատերազմի մասնակիցներն ու ազատամարտիկները վաղ առավոտյան այցելեցին «Եռաբլուր» պանթեոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 8-ին, Շուշիի ազատագրման օրը, որը պետականորեն ընդունված է նաև որպես Երկրապահի օր, Արցախյան պատերազմի մասնակիցները, ազատամարտիկները, դպրոցականները ու պարզապես հաղթանակը արժևորող մարդիկ վաղ առավոտյան այցելեցին «Եռաբլուր» պանթեոն, որտեղ հարգանքի տուրք մատուցեցին Ղարաբաղյան պատերազմի զոհերի հիշատակին: Նրանք շրջեցին պանթեոնի տարածքով, գլուխ խոնարհեցին հերոսների հիշատակին: Երկրապահի օր նշելու որոշումը կայացվել է ԵԿՄ 3-րդ համագումարում` 1997 թ-ին: 2002 թ-ին ՙՀայաստան՚ երկրապահական խմբի ջանքերի շնորհիվ ԱԺ որոշմամբ երկրապահի օրն ընդգրկվել է ՀՀ պետական տոնացույցում: Ամեն տարի մայիսի 8-ին երկրապահները, բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելում են Եռաբլուր և տարբեր միջոցառումներ են անցկացնում: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 110+
110+

Նմանատիպ նյութեր