52213 դիտում
11:13 09-05-2017
Լարված իրավիճակ Դավիթաշենում. նոր կառուցվող ճանապարհն արդեն պատուհաս է դառնում բնակիչների համար. նրանք պնդում են, որ տարածքում հասունանում է խոլերա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 9-ին, մինչ ազգովի տոնում ենք մայիսյան հաղթանակները, Դավիթաշեն վարչական շրջանի Մելքումով փողոցի մեծ թվով բնակիչներ փորձում են հաղթահարել պատկան մարմինների մեղքով առաջացած հակասանիտարական վիճակն ու կույողաջրերի հոտը։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն արդարացիորեն ասում էին. «2-3 առաջ տարի առաջ մենք դիմել ենք քաղաքապետարանին՝ այս փողոցով կոյուղի անցկացնելու համար։ Քաղաքապետարանում ասացին, թե մենք հնարավորություն չունենք դա անելու, ասացին՝ եթե կարող եք, դուք դա արեք։ Մենք քանդեցինք կանալիզայիայի գիծը, հասանք մինչև ասֆալտին։ Քաղաքապետարանից ասել էին, որ կօգնենք՝ միանաք դիտահորին։ Մարդիկ եկան այնտեղից ու ասացին, որ ինչ-որ սեփականատեր կա, որ թույլ չի տալիս՝ իրեն պատկանող տարածքով գիծը անցկանել, ու թողեցին-գնացին։ Դրանից հետ այստեղ անձրևաջրերի խողովակ կար՝ նոր կառուցվող մայրուղու համար, որը ԽՍՀՄ-ից մնացել էր, ասացին, որ կարող եք միանալ այդ խողովակին։ Մենք միացանք դրան, իսկ 2 օր առաջ էլ եկել են, խողովակը կտրել ու հավաքել-տարել, առանց մեզ բանի տեղ դնելու կամ ինչ-որ բան ասելու։ Իսկ կոյուղաջրերը հոսում են դուրս ու տարածվում»։
Բնակիչները նաև բարձրաձայնում էին՝ ասելով. «Ողջունում ենք, որ պատկան մարմինները մտածում են՝ Երևանում ավելացնեն ավտոճանապարհները, սակայն, եթե այս եղանակով պետք է լինի, ավելի լավ է՝ մնանք հին տաշտակի հետ, քան նորի. մի ամբողջ թաղամաս կտրվելու է մեկ այլ թաղամասից, երեխաները դպրոցից ու մանկապարտեզից տուն գնալիս պետք է անցնեն այդ արագընթաց ճանապարհը ու անգամ ունենք տեղեկություններ, որ չեն կառուցվելու վերգետնյա ու ստորգետնյա անցումներ։ Չենք կարծում, որ ներկայիս շինարարները կոմունիստներից խելոք են, մոտ 2.5 կմ-անոց անձրևատար են անցկացրել, ինչը կոմունիստների ժամանակ արդարացրել է իր գոյությունը, սակայն հիմա մեծ մասն արդեն կտրել-տարել են, մնացածն էլ մոտ օրերս են տանելու։ Թե ովքեր են տարել, մենք՝ բնակիչներս, չգիտենք, իսկ նրանք հաստատ կիմանան։ Քարոզարշավի ժամանակ թե քաղաքապետ Տարոն Մարգարյանը, թե մյուս թեկնածուները ընտրողներին խոստանում են, որ Երևանը ոչ միայն ասֆալտապատելու են, այլ նաև կանաչապատելու են, սակայն Մելքումովի փողոցում տարիներով ասֆալտ չի արվել, եղածն էլ մենք ենք մեր ուժերով արել՝ հանուն մեր երեխաների, ովքեր հաճախում են դպրոց ու մանկապարտեզ։ Եթե մեր կողմից բարձրացված խնդիրն օպերատիվորեն չլուծվի, ապա որպեսզի տարածքը խոլերայի չվերածվի, ստիպված ի նշան բողոքի, դուրս ենք գալու փողոց»։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնելու պատկան մարմինների տեսակետը բարձրացված հարցի վերաբերյալ
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+