59509 դիտում
18:15 09-05-2017
Հնգյակի աղջիկներից մեկի քաշն ավելացել է, մյուսինը՝ վերականգնվել, տղա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
Երևանում ծնված հինգ երեխաներից երեքի վիճակը շարունակում է մնալ նույնը: [url=https://www.armenpress.am/arm/news/889950/erevanum-tsnvats-hngyakic-erku-axjikneri-vitchaky-sharunakum.html]«Արմենպրես»[/url]-ի հետ զրույցում «Մուրացան» հիվանդանոցային համալիրի նորածնային վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժիշկը տեղեկացրել է, որ տղա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։
Սուրբ Աստվածամայր և Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոններ տեղափոխված աղջիկների վիճակը ևս անփոփոխ է` կայուն ծանր: Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժշկի խոսքով` հնգյակի աղջիկներից մեկն իրենց մոտ է տեղափոխվել 820 գրամ քաշով:
«Այսօրվա դրությամբ փոքրիկն արդեն կշռում է 860 գրամ: Այսինքն` քաշն ավելացել է, իսկ դա նշանակում է, որ արդեն իսկ առողջացման դրական միտում նկատվում է: Երբ փոքրիկը դառնա 1.5 կիլոգրամ, արդեն իսկ կարող են ասել, որ այլևս կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց բժիշկը:
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նորածնային բաժանմունքից էլ տեղեկացրին, որ իրենց մոտ գտնվող աղջկա քաշը եղել է 830 գրամ:
«Աղջկա քաշն իջել էր, սակայն այսօրվա դրությամբ նորից նա կշռում է 830 գրամ»,- տեղեկացրին հիվանդանոցից:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/05/03/1065969/]Հիշեցնենք[/url], որ մայիսի 3-ին, առավոտյան ժամը 04։00-ին Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ են եկել Կարապետյանների ընտանիքի առաջնեկները՝ հնգյակ՝ 4 աղջիկ և1 տղա։
Նրանցից երկու աղջիկները մի քանի օր անց մահացել են:
Նմանատիպ նյութեր
3232 դիտում
11:58 20-07-2020
Վիրավոր զինծառայողներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից