211652_close_icon
views-count3830 դիտում article-date 10:17 10-05-2017

Տարոն Մարգարյանը վախենում է, որ թիմակիցները չեն աշխատի իր օգտին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն այս օրերին անձամբ է զանգահարում ԱԺ ընտրություններում կուսակցության ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուներին՝ համոզելով ու խնդրելով աշխատել իր օգտին: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, ԱԺ ընտրություններից հետո ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների թվում քիչ չեն նեղացածները, և ՀՀԿ-ում, Տարոն Մարգարյանի մոտ մտավախություն կա, որ այդ անձինք չեն աշխատի այս անգամ՝ իրենց կանգնեցնելով փաստի առաջ: Իսկ մինչ այդ պատահական չէ, որ երեկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե խորհրդարանի ղեկավար պաշտոնների հարցը կքննարկվի Երևանի ավագանու ընտրություններից հետո, այսպես Տարոն Մարգարյանի շտաբի պետ Շարմազանովը հասկացրել է, որ պաշտոնների ձգտողները նախ և առաջ պետք է աշխատեն ու ձայն բերեն, նոր միայն կորոշվի նրանց հարցը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր