211652_close_icon
views-count964 դիտում article-date 13:54 24-10-2024

Լարված իրավիճակ՝ Արարատի մարզում. քաղաքացիները փակել են Մասիս-Էջմիածին ճանապարհն ու ասում են. «Հայաստանում Իրանի հյուպատոսը և սպանդանոցի տերը մեզ խաբել են. մոտ 177 միլիոն դրամը հրաժարվում են վճարել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Արդեն 1 ժամ է՝ Մասիս քաղաքից դեպի Արմավիրի մարզ տանող ճանապարհին՝ Մասիս-Էջմիածին խճուղու մոտ գործող սպանդանոցի դիմաց են հավաքվել մեծ թվով քաղաքացիներ, ովքեր պահանջում են, որպեսզի Հայաստանի կառավարությունը, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայությունը սատար կանգնեն իրենց, քանի որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու, նշված սպանդանոցի սեփականատիրոջ և Հայաստանում Իրանի հյուպատոսի կողմից խաբվել են:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ակցիայի մասնակիցներն ասում էին.

«Ստիպված ենք դիմել այս ծայրահեղ միջոցին՝ փակելով ճանապարհը:

20-ից ավելի ընտանիքներ 24 ժամ ռեժիմով աշխատել են, անգամ՝ շաբաթ-կիրակի օրերին:

Հիմա մեզ մոտ 177 միլիոնից ավելի գումար են պարտք, ամեն անգամ խաբում են, Հայաստանում Իրանի հյուպատոսը մեզ սարեր էր խոստանում, սպանդանոցի սեփականատերը՝ նույնպես, ու հիմա բոլորս խաբված ենք, բոլորիս գցել են:  
Դիմում ենք Կառավարությանը, ԱԱԾ-ին, նաև ուժային մյուս կառույցների ղեկավարներին, որ մեզ օգնեն այդ խաբեբաներից ստանանք քրտինքով վաստակած մեր գումարը:  

Ո՞վ է տեսել՝ 21-րդ դարում հյուպատոսի մակարդակով մարդկանց խաբեն:

Պահանջում ենք, որպեսզի հրատապ մեր խնդիրը լուծեն: Մենք ունենք բոլոր փաստերը, որ մեզ խաբել են: Այս պահին սպանդանոցի սառնարանում մոտ 600 մորթված գառ կա, ու դա արդեն փչանալու ճանապարհին է:

Ո՞վ է փոխհատոցելու, ո՞վ է մեր խնդիրը լուծելու՝ դեռևս օդից կախված է մնացել»:
 
Այս պահին երթևեկությունը նշված հատվածում ամողջությամբ դադարեցվել է, ավտոմեքենաների տեղաշարժը՝ Մասիս-Էջմիածին դադարեցվել է ու երկկողմանի խցանումը հասնում է մոտ 2 կմ-ի:  

Մանրամասները՝ տեսանյութում:  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր