2814 դիտում
10:38 10-05-2017
Նոր ասելով՝ ի՞նչ եք հասկանում, «Ելք»-ից մի քանի հոգո՞ւն. Ալեքսանդր Արզումանյան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իր լիազորություններն ավարտող ԱԺ-ի պատգամավորներից Ալեքսանդր Արզումանյանն այնքան էլ համաձայն չէ ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանը «նոր» անվանելու հետ:
«Նոր ասելով՝ ի՞նչ եք հասկանում, «Ելք»-ից մի քանի հոգո՞ւն, թե այն հայտնի մարդկանց, որոնք վերջին տասը տարիներին գումարներ բաժանելով ընտրվել են: Նորը ո՞րն է»,- «ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է նա:
Ինչ վերաբերում է այդ խորհրդարանի արդյունավետությանը, Արզումանյանի կարծիքով՝ այն գնահատելը դեռ շուտ է: Ալեքսանդր Արզումանյանը, որ 90-ականներին զբաղեցրել է ԱԳ նախարարի պաշտոնը, խոսել է նաև ԼՂ խնդրում ստեղծված իրավիճակի մասին՝ ասելով, թե ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպում կլինի նախադրյալների առկայության դեպքում:
«Եթե կլինեն նախադրյալներ, եթե պարզ կլինի, որ ադրբեջանական կողմը պատրաստ է ավելի կոնստրուկտիվ դիրքորոշում ցուցաբերել, վստահ եմ, որ կլինի հանդիպումը, իսկ զուտ պրոտոկոլի համար հանդիպում, չեմ կարծում՝կլինի, կարծում եմ՝ դրան էր միտված նաև նախարարների հանդիպումը»,- ասել է նա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1643 դիտում
19:12 09-09-2016
Հակված ենք աջակցել ցանկացած մարդու, ով պատրաստ է բարեփոխումներ անել. Ալեքսանդր Արզումանյան
Այս բաժնից
847 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1048 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
739 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»