211652_close_icon
views-count3393 դիտում article-date 11:00 10-05-2017

Ընտրակեղծարար Բավական Բարսեղյանը դատապարվեց 2 տարի ազատազրկման. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ խորհրդարանական վերջին ընտրություններում կատարված ընտրախախտումների առնչությամբ հարուցված քրեական գործերից մեկով արդեն դատավճիռ է կայացվել: Խոսքը Լոռու մարզի 25/20 ընտրատեղամասում «Ծառուկյան» դաշինքի վստահված անձ Բավական Բարսեղյանի կողմից քվեարկության մեկից ավելի փորձ կատարելու առթիվ հարուցված քրեական գործի մասին է: Բավական Բարսեղյանն ընդունել է մեղքը, միջնորդել է անցկացնել արագացված դատաքննություն: Արդյունքում՝ մայիսի 4-ին նա դատապարտվել է ազատազրկման 2 տարի ժամկետով` զրկվելով տարբեր պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Սակայն միաժամանակ նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով: «Հաստատ կարող եմ ասել, որ կրկնակի քվեարկության միտք չեմ ունեցել, ես լավ հասկանում եմ, որ դա անթույլատրելի բան է, բայց չհասկացա, թե իմ հետ ինչ կատարվեց, նորից գնացի ու արեցի»,- օրերս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր նա»: [b]Մանրամասները` թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր