211652_close_icon
views-count2622 դիտում article-date 18:36 10-05-2017

Վաշինգտոնում սկսվել է Թիլերսոն-Լավրով հանդիպումը

Վաշինգտոնում սկսվել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այդ մասին հայտնում է [url=http://tass.ru/politika/4242128]ТАСС[/url]-ը: Հանադիպման ժամանակ քննարկվելու է Սիրիայի իրավիճակը, Ուկրաինայում ճգնաժամի կարգավորումը, իրավիճակը Կորեական թերակղզում և մի շարք երկկողմ հարցեր: Նշենք, որ Սերգեյ Լավրովն ամենաբարձրաստիճան ռուս պաշտոնյան է, որն այցելում է ԱՄՆ Դոնալդ Թրամփի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր:

Նմանատիպ նյութեր