8925 դիտում
22:52 10-05-2017
Նպատակ ունեմ Արցախում ֆիլմ նկարահանել. ֆրանսահայ կինոռեժիսոր
Այսօր՝ մայիսի 10-ին, Արցախի պետական համալսարանում է տեղի է ունեցել հանդիպում ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբերտ Քեշիշյանի հետ:
Հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել ԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, ով հակիրճ ներկայացրել է կինոռեժիսորի գործունեությունը և նշել, որ վերջինիս ընտանիքը ևս վերապրել է Ցեղասպանության ծանր օրերը:
Հանդիպմանը ցուցադրվել է Ռոբերտ Քեշիշյանի «Արամ» ամերիկա-ֆրանսիական համատեղ ֆիլմը, որը պատմում է հայ տղայի ընտանեկան ողբերգության մասին. այն նկարահանվել է 2002 թվականին:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ռ. Քեշիշյանն ասել է, որ «Արամ» ֆիլմը 2004 թվականին ներկայացվել է հայկական «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում. այն ցուցադրվել Ֆրանսիայում, Գերմանիայում, Ամերիկայում, Կանադայում, Մեքսիկայում, Տորոնտոյում և շատ այլ երկրներում:
«Ճանաչողական այցով եմ Արցախում: Լսելով անցած տարվա ապրիլյան պատերազմի մասին ես ցանկացա լինել Արցախում ու ծանոթանալ այս երկրին և այստեղի մարդկանց: Անցած տարի Ֆրանսիայում մենք բողոքի ակցիաներ ենք կազմակերպել և դրանով փորձել ենք ինչ-որ կերպ օգնել մեր հայրենակիցներին: Ես Արցախում ինձ շատ լավ եմ զգում, բավականին տպավորված եմ: Մարդկանց հետ շփվել ու զգացել եմ արցախցիների մարդկային ջերմ ու բարի վերաբերմունքը: Հպարտ եմ, որ Արցախում տեսնում եմ գրագետ ու բանիմաց երիտասարդներ: Նպատակ ունեմ նոր ֆիլմ նկարահանել Արցախում»,- մասնավորապես ասել է Ռ. Քեշիշյանը:
Հանդիպմանը ներկա էին համալսարանի դասախոսներ և ուսանողներ:
[url=http://artsakhpress.am/arm/news/66294/npatak-unem-arcakhum-film-nkarahanel-fransahay-kinorezhisor.html]Artsakhpress.am[/url]
Նմանատիպ նյութեր
1648 դիտում
22:08 12-08-2024
Ես երբեք չեմ հանձնվում. ատամնաբույժ եմ, բայց նպատակ եմ դրել նկարահանել ֆիլմ. Արտյոմ Հովսեփյան
11751 դիտում
23:30 28-09-2017
Կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը նոր ֆիլմ կնկարահանի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1010 դիտում
17:09 08-09-2014
Գերմանացիները աշխարհի չեմպիոն դառնալու կապակցությամբ մտադիր են ֆիլմ նկարահանել
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից