211652_close_icon
views-count11754 դիտում article-date 23:30 28-09-2017

Կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը նոր ֆիլմ կնկարահանի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ սպասված հանդիպում կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Վիգեն Չալդրանյանի հետ: Հանդիպումը մեկնարկվեց «ՄՈՏՈՐ... ՍՏՈՊ...» ՝ ըստ Վիգեն Չալդրանյանի» ֆիլմի ցուցադրմամբ, որից հետո իրեն այդքան շատ սպասող հանդիսատեսի շարքերից բեմ բարձրացավ Վիգեն Չալդրանյանը: Չդադարող ծափերի ներքո «Նարեկացի» արվեստի միության տնօրեն Լևոն Իվանյանը հանդես եկավ հայտարարությամբ. -Վիգեն Չալդրանյանն ընտրվել է Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահ: Մենք ուրախ ենք, որ առաջինն ենք շնորհավորում նրան…,-ուրախալի լուրով և ծափերով մեկնարկեց հանդիպման երեկոն «Նարեկացի» արվեստի միության տնօրեն Լևոն Իվանյանը: Վիգեն Չալդրանյանը ներկաներին պատմեց, թե ինչպես է մտել կինոյի աշխարհ, ինչ գործունեություն է ծավալել և ծավալում թատրոնում, ինչպես նաև Թատերական ինստիտուտում իր աշխատանքային ծրագրերի և իր ապագա աշխատանքների, ընտանիքից հեռու լինելու դժվարությունների, այդ դժվարությունների դիմաց ստացած դրական արդյունքների, իր և «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանի մտերմության, միության փոքրիկ լինելու, բայց հսկայական առաքելություն կատարելու մասին: -Անսահման ուրախ եմ, որ այստեղ եմ: Ուրախ եմ, որ տեսնում եմ այսքան փայլուն աչքեր, ուրախ եմ՝ իմ լավ արվեստագետ ընկերներին հանդիպելու համար: Թեև այս միության տարածքը փոքր է, բայց այն իր հիմնադիր Նարեկ Հարությունյանի հետ շատ մեծ առաքելություն է կատարում: Արվեստի այս օջախը ինձ համար շատ հարազատ է, և ես հենց այս բեմից էլ կասեմ, որ 2018-2019 թվականներին կսկսեմ իմ համախոհների հետ նկարահանել «Գրիգոր Նարեկացի» ֆիլմը...,- իր խոսքում նշեց Չալդրանյանը: Այս հայտարարությունից հետո Լևոն Իվանյանը միության կողմից կինոռեժիսորին նվիրեց «Նարեկ» և մաղթեց բեղմնավոր աշխատանք, որի արդյունքում կունենանք ևս մեկ արժեքավոր ֆիլմ: [b]«Նարեկացի» Արվեստի Միություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր