211652_close_icon
views-count8911 դիտում article-date 23:20 10-05-2017

ԱՄՆ-ն որոշել է զինել սիրիացի քրդերին՝ չնայած Թուրքիայի կատեգորիկ բողոքին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է քրդական աշխարհազորի ջոկատներին զինամթերքի տրամադրման պլանը, որոնք մասնակցում են «Իսլամական պետության» դեմ գործողություններին: Խոսքը գնում է խոշոր տրամաչափի գնդացրերի, հակատանկային համակարգերի, հրետանային սարքավորումների, ինժեներական սարքավորումների և զրահափոխադրիչների մասին: Այդ որոշումը կայացվել է Թուրքիայի հետ երկարատև վեճերից հետո, որը ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն կտրականապես դեմ է քրդական կազմավորումներն ամրապնդելուն, քանի որ տասնամյակներ շարունակ երկրի ներսում պայքար է մղում քուրդ անջատեղականների դեմ: ԱՄՆ վարչակազմի ներկայիս որոշումը կարող է հանգեցնել նրան, որ Անկարան ի պատասխան զգալիորեն կսահմանափակի ԻՊ դեմ Վաշինգտոնի պայքարին աջակցությունը, գրում է New York Times-ը: Սիրիայի քրդերին զինելու որոշմանը կողմ էին հանդես գալիս ամերիկացի զինվորականները, որոնք քրդական կազմավորումների մասնակցությունը առանցքային են համարում Մոսուլի գրոհն ավարտելու և Ռաքայի ազատգրման գործողության մեկնարկի համար, որոնք ԻՊ երկու հենակետային քաղաքներ են: Նրանց գնահատականի համաձայն՝ քրդական կազմավորումներն ամենամարտունակն ու փորձառուն են միջազգային կոալիցիայի կազմում, որը դիմակայում է ԻԼԻՊ-ին: ԻԼԻՊ-ին վերջ դնելու խոստումը Թրամփի նախընտրական արշավի կետերից մեկն էր: [url=https://jam-news.net/?p=36821&lang=hy]JamNews[/url]

Նմանատիպ նյութեր