211652_close_icon
views-count4531 դիտում article-date 12:57 26-07-2017

Վենեսուելայի նախագահը կրկին քաղաքական նպատակներով օգտագործել է հանրահայտ Despacito երգը, չնայած հեղինակի բողոքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հերթական անգամ օգտագործել է Լուսի Ֆոնսիի հիթային Despacito /Կամաց-կամաց/ երգը, չնայած նրան, որ երգի հեղինակը բողոքել էր քաղաքական նպատակներով այն օգտագործելու դեմ, հաղորդում է Ria Novosti-ն։ Օրեր առաջ երգը փոփոխված բառերով կրկին հնչել է հասարակական միջոցառման ժամանակ, որտեղ հավաքված են եղել մեծ թվով թոշակառուներ։ Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլից Վենեսուելայում զանգվածային բողոքի ակցիաները չեն դադարում։ Դրանք ուղղված են երկրի գերագույն դատարանի դեմ՝ կապված ընդդիմադիր ազգային ասամբլեայի լիազորությունները էապես սահմանափակելու որոշման հետ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր