211652_close_icon
views-count3385 դիտում article-date 20:55 10-05-2017

Արցախի Նախագահը և ՀՀ զինվորական դատախազը քննարկել են փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Հանդիպմանը, որին մասնակցել են Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը և ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Արսեն Սարդարյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր