211652_close_icon
views-count6400 դիտում article-date 09:31 11-05-2017

150-200 աշակերտ ունեցող դպրոցները փակման վտանգի տակ են. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Օպտիմալացման հետ կապված վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը մի շարք դպրոցներում տագնապ է առաջացրել: Այն դպրոցները, որոնք ունեն 150-200 աշակերտ, փակման վտանգի տակ են, ու հիմա ուսուցիչներն ուզում են հասկանալ՝ դպրոցները օպտիմալացնելով և մի քանիսը փակելով, իրենց աշխատանքով ապահովո՞ւմ են, թե՞ դառնալու են երիտա­սարդ թոշակառու: Երեկ «ժամանակ»-ին հաջողվեց այս առթիվ մեկնաբանություն ստանալ կրթու­թյան նախարար Լևոն Մկրտչյանից: Ի պատասխան՝ Լևոն Մկրտչյանը նշեց, որ ԿԳՆ-ն կառավա­րության հանձնարարությամբ մշակում է դպրոցների զարգացման համալիր ծրագիր, որի համա­տեքստում քննարկվում է գերբեռնված և գերբեռնված դպրոցների գործունեության արդյունավե­տության բարձրացման հարցը. «Այս գործընթացում մեզ համար առաջնային է լինելու կրթության որակը: Ծրագիրը քննարկվելու է բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Կրթության և գիտության նախարարության կողմից մշակվում են ընդհանուր չափանիշներ, որոնք դրվելու են դպրոցների հա­մալիր զարգացման ծրագրի հիմքում»,- ասաց նախարարը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր