211652_close_icon
views-count4711 դիտում article-date 12:26 11-05-2017

Չինաստան-Տաջիկստան սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել. կան ավերածություններ ու զոհեր

Սույն թվականի մայիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 01:58-ին (Գրինվիչի ժամանակով` մայիսի 10-ին, ժամը 21:58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 37.590 և արևելյան երկայնության 75.340 աշխարհագրական կոորդինատներով (Չինաստան-Տաջիկստան սահմանային գոտի, Կաշգար քաղաքից 215 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 5.4 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 7 բալ: Ըստ ”Associated Press” լրատվական գործակալության երկրաշարժի հետևանքով Չինաստանում զոհվել է 8 մարդ, կան վիրավորներ, ավերվել է ավելի քան 180 շինություն:

Նմանատիպ նյութեր