211652_close_icon
views-count2492 դիտում article-date 09:42 11-05-2017

Որոշ քրեակատարողական հիմնարկներ կօպտիմալացվեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««ժողովուրդ»-ի տեղեկություններով' փոփոխություններ են սպասվում նաև քրեակատարողական հիմնարկներում, մասնավորապես որոշ քրեակատարողական հիմնարկներ կօպտիմալացվեն: «ժողովուրդ»-ը տեղեկությունը պարզելու նպատակով զրուցեց ՀՀ արդարա­դատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի հետ, որը, ըստ էության, հաստատեց տեղեկությունը. «Այո՛, միգու­ցե օպտիմալացվի, մասնագիտական դաշտում քննարկվում է»: Մեր այն դի­տարկմանը, թե ինչի հաշվին են պատ­րաստվում օպտիմալացման գնալ, վեր­ջինս ասաց, եթե պրոբացիոն ծառայու­թյունը աշխատի, դատապարտյալների և կալանավորների մասով փոփոխու­թյուններ լինեն, և նմանատիպ այլ խնդիրներ կարգավորվեն, ապա քրեակատարողական հիմնարկները կօպտիմալացվեն, այսինքն' դա հեռահար խնդիր է, բայց օրակարգում է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր