211652_close_icon
views-count5686 դիտում article-date 12:52 11-05-2017

Forbes-ը հրապարակել է 2017 թվականի ամենահարուստ ռեպպերների ցուցակը

Forbes ամսագրի վարկածով՝ 2017 թվականի ամենահարուստ ռեպպերը համարվում է ամերիկացի Շոն Քոմբսը, ում բեմական կեղծանունը Diddy է։ Վերջինիս կարողությունը կազմում է 820 մլն դոլար, նա զբաղեցնում է աղյուսակի առաջին հորիզոնականը։ Երկրորդ տեղում ռեպպեր Շոն Քարթերն է՝ Բեյոնսեի ամուսին Jay Z-ն։ Նրա կարողությունը գնահատվում է 810 մլն դոլար։ Երրորդ հորիզոնականում հայտնվել է Անդրե Յանգը՝ Dr. Dre-ն, ում կարողությունը գնահատվել է 740 մլն դոլար։ Չորրորդում Բրայան Ուիլյամսն է՝ Birdman-ը, նրա կարողությունը կազմում է 110 մլն դոլար և հինգերորդում Օբրի Գրեմն է՝ Drake-ը՝ 90 մլն դոլար կարողությամբ։ Շոն Քոմբսը, բացի ստեղծագործական գործունեությունից, զբաղվում է հագուստի արտադրությամբ /Sean John/, ունի մասնաբաժին Ciroc-ում և Revolt TV-ում։ Շոն Քարթերին է պատկանում Roc Nation ընկերությունը, որը զբաղվում է նաև համերգների կազմակերպչական աշխատանքներով, ունի գրասենյակներ Լոս Անջելեսում, Նյու Յորքում և Լոնդոնում։ Jay-Z-ն սպորտային բարերի և ակումբների ցանցի համասեփականատեր է, ներդրող՝ Carol’s Daughter պարֆյումերիայի արտադրությամբ զբաղվող ընկերությունում, նաև համասեփականատերն է Brooklyn Nets բասկետբոլային ակումբի և Tidal սերվիսի։

Նմանատիպ նյութեր