Ամենահարուստ ահաբեկչական խմբավորումն «Իսլամական պետությունն» է. Forbes
Forbes ամսագրի տվյալներով` ամենահրուստ ահաբեկչական խմբավորումն «Իսլամական պետությունն» է, գրում է La Stampa թերթը:
Երկրորդ տեղը զբաղեցնում է «Համաս» խմբավորումը, իսկ երրորդում կոլումբիական «Ֆարք»-ն է:
Վիճակագրությունը հրապարակվել է Forbes-ի անցկացված ուսումնասիրությունների հիման վրա: Այսպես, «Իսլամական պետության հիմնական ֆինանսական աղբյուրները հարկերն են եւ նավթի վաճառքը: